Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 
  • Ասում են...

    Ասում են...

    03.07.2020| 00:18
    ...թե խորհր­դա­րա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում շա­տե­րը, որոնք քչից-­շա­տից կա­յա­ցած են եղել, իրենց գործն են ու­նե­ցել, խիստ փոշ­մա­նել են, որ պատ­գա­մա­վոր են դար­ձել. հենց նրանք են, որ հայտն­վել են Նի­կոլ Փաշ­ին­յա­նի «ցու­ցա­կում»` որ­պես անհ­նա­զանդ­ներ:
  • Ասում են...

    Ասում են...

    30.06.2020| 00:24
    ...թե ընդ­դի­մա­դիր ճամ­բա­րում ար­դեն իսկ պատ­րաստ է ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը` «Կոն­սեն­սուս` մի­նուս մեկ» ֆոր­մա­տով. գլ­խա­վոր ճար­տա­րա­պետ­ներն են Սերժ Սարգ­ս­յանն ու Ռո­բերտ Քո­չա­ր­յա­նը, ո­րոնք կա­րո­ղա­ցել են այս օ­րե­րին քով քո­վի բե­րել ար­տա­խորհր­դա­րա­նա­կան և ան­գամ խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րին, ի դեմս ԲՀԿ-ի:
  • Ասում են...

    Ասում են...

    26.06.2020| 00:25
    ...թե ՀՅԴ-ի և «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան փոր­ձե­րը` հնա­րա­վո­րինս մեկ­տե­ղել ընդ­դի­մու­թյա­նը, տա­պալ­վե­ցին, ո­րով­հետև գա­ղա­փա­րա­կան ա­ռանցք չու­նե­նա­լուց բա­ցի, ու­ժեր են ներգ­րավ­ված ե­ղել, ո­րոնք մի քա­նի ան­գամ ում հետ ա­սես «ա­մուս­նա­ցած» չեն ե­ղել, ո­րոնց հիմ­նա­կան նպա­տա­կը Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ֆի­նան­սա­կան հո­վա­նո­ցի տակ հայ­տն­վելն է ե­ղել, ին­չին Ծա­ռու­կյա­նը հակ­ված չի ե­ղել:
  • Ասում են...

    Ասում են...

    23.06.2020| 01:03
    ...թե ի սկզ­բա­նե Գա­գիկ Ծա­ռու­կ­յա­նին ան­ձեռնմ­խե­լիու­թ­յուից զր­կե­լու ի­դեա-ֆիք­սը ի­րա­կա­նաց­նե­լը անհ­նար են հա­մա­րել, նույ­նիսկ հս­կիչ դա­տա­խա­զը գլ­խա­վոր դա­տա­խա­զին ա­սել է, որ հիմ­քերն ա­հա­վոր թույլ են:
  • Ասում են...

    Ասում են...

    19.06.2020| 00:38
    ...թե ՀՀԿ-ի պա­սի­վու­թյու­նը ԲՀԿ-ի հար­ցում պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ ԲՀԿ-ն վեր­ջի­նիս խնդ­րել է՝ այս փու­լում ՀՀԿ օ­ժան­դա­կու­թյու­նը երևա­ցող չլի­նի:
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2020| 01:00
    ...թե իշ­խա­նու­թ­յու­նում թիվ մեկ մար­տա­կան դրու­թ­յուն է հայ­տա­րար­ված: Գա­գիկ Ծա­ռու­կ­յա­նին առնչ­վող մի քա­նի սցե­նար­ներ քն­նար­կե­լուն զու­գըն­թաց, քն­նարկ­վել է նաև դրանց կի­րառ­ման դեպ­քում իմ­քա­յա­լա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի սպաս­վե­լիք վար­քա­գի­ծը:
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2020| 01:30
    ...թե իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րը ընդ­դի­մա­դիր­նե­րը ի­րա­կա­նաց­նե­լու են եր­կու փու­լով։
  • Ասում են...

    Ասում են...

    09.06.2020| 00:11
    ...թե չնա­յած իշ­խա­նա­կան թի­մի խոր ֆիաս­կո­յին, այ­նու­հան­դերձ, իշ­խա­նա­կան «ըն­տա­նի­քին» մոտ կանգ­նած­նե­րը հույս­նե­րը չեն կորց­նում` վե­րա­դարձ­նե­լու «աղ­ջիկ վախտ­վա» իշ­խա­նա­կան համ­բավն ու ազ­դե­ցու­թ­յու­նը, և փոր­ձում են ին­ֆո­պա­տե­րազ­մում լո­տե­րը հետ բե­րել` նոր լրատ­վա­մի­ջոց­ներ բա­ցե­լով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.06.2020| 00:25
    ...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ռեյ­տին­գը վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում հզոր ան­կում է գրան­ցել. ռեյ­տին­գի ցու­ցիչ­ներն այս պա­հին վերջ­նա­կան չեն։ Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում փոքր-ինչ դժ­վար է հար­ցում­ներ անց­կաց­նե­լը, այ­նու­հան­դերձ առ­կա հար­ցում­նե­րով ակ­նա­ռու է կո­րո­նա­վի­րու­սի սկ­սած բու­մի, տն­տե­սա­կան կո­լապ­սի, ինք­նա­թի­ռա-ա­դա­ման­դա-սի­գա­րե­տա-զեն­քա­յին աղ­մու­կից հե­տո ոչ միայն ռեյ­տինգն ի­ջել է, այլև նրա նկատ­մամբ ան­բա­րյա­ցա­կա­մու­թյան դո­զան է ա­հա­վոր մե­ծա­ցել:
  • Ասում են...

    Ասում են...

    02.06.2020| 00:31
    ...թե ԼՂ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի կոն­սեն­սու­սա­յին վեր­ջին նշա­նա­կում­նե­րը, հատ­կա­պես ԱԳ նա­խա­րա­րի պաշ­տո­նում՝ Մա­սիս Մա­յիլ­յա­նին Ռու­սաս­տա­նում շատ վատ է ըն­կալ­վել: Էլ ա­վե­լի վատ է ըն­կալ­վել Մա­սիս Մա­յիլ­յան-Ար­մեն Գրի­գո­ր­յան «ցե­րե­մո­նիալ» հե­ռա­խո­սազ­րույ­ցը, ո­րով սո­րո­սա­կան «շկո­լան» փոր­ձել է ցու­ցա­նել իր «ան­մա­հու­թ­յու­նը», և դա այն դեպ­քում, երբ Ռու­սաս­տանն ան­վերջ հաս­կաց­նում էր հայ­կա­կան կող­մին, որ ի­րենք պրոբ­լեմ ու­նեն թե՛ Սամ­վել Բա­բա­յա­նի (որն էլ ար­դեն Ար­ցա­խում ԱԱԽ քար­տու­ղար է), թե՛ Մա­յիլ­յա­նի հետ։